Էդին Ջեկոյի ապագան «Ռոմայում» մնում է հարցականի տակ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ անցած շաբաթ ունեցած կոնֆլիկտի պատճառով: «Ռոմայի» ղեկավարությունը ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ջեկոյին:
Ինչպես հաղորդում են Sky Sports-ն ու SportItalia-ն՝ «Ռոման» ու «Ինտերը» բանակցություններ են վարում Ջեկոյի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման շուրջ:
Շատ դժվար կլինի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը համաձայնության հասնել, քանի որ բանակցությունները դեռևս նախնական փուլում են: