TotalFootball.am


16.02.21 23:11

CIES. Որ տեղում մրցաշրջանը կավարտի Ռոման


Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հաշվարկել է Իտալիայի առաջնության հնարավոր շարունակությունը՝ հաշվի առնելով տարբեր պարամետրեր:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ CIES-ի մասնագետները հիասթափեցնող հետևություններ են արել «Ռոմայի» երկրպագուների համար. Պաուլու Ֆոնսեկայի թիմը, ըստ մասնագիտական ալգորիթմի, մրցաշրջանը կավարտի 5-րդ հորիզոնականում՝ հավաքելով 70 միավոր:

Սկուդետոն կնվաճի «Ինտերը» (81), որն ընդամենը 2 միավորով կգերազանցի «Միլանին» (79): «Յուվենտուսը» 78 միավորով կլինի երկրորդը: Չեմպիոնների լիգայի գոտում կլինի նաև «Նապոլին» (76): «Ռոմայից» հետո կլինեն «Ատալանտան» (69) ու «Լացիոն» (66):

Ֆուտբոլային վիճակագրական աստղադիտարանն օգտագործել է վիճակագրական մոդել, որը հաշվի է առնում այնպիսի ֆունդամենտալ պարամետրեր, ինչպիսիք են գնդակին տիրելու ցուցանիշն ու դարպասին հարվածների ճշգրտությունը, ինչպես նաև հարվածների ու փոխանցումների որակը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0