Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բրագային»:
Հռոմեական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Էդին Ջեկոն և Բորխա Մայորալը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: