«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը և կիսապաշտպան Բրայան Քրիստանտեն վնասվածքներ են ստացել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բրագայի» հետ խաղում:
Հռոմեական ակումբը խաղն ավարտել է մեկ նոմինալ պաշտպանով:
Երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողանա մասնակցել Ա Սերիայի 23-րդ տուրի «Բենեվենտոյի» հետ խաղին:
«Ռոման» կարող է կազմ վերադարձնել Ֆեդերիկո Ֆասիոյին, որը դաշտ դուրս չի եկել նախորդ տարվա դեկտեմբերից:
Ավելի վաղ «Ռոմայի» կազմում վնասվածքներ էին ստացել Քրիս Սմոլինգը և Մարաշ Կումբուլան: