Ֆուտբոլային գործակալ Խունիոր Մինգելյան հայտարարել է, որ 2017 թվականին «Բարսելոնան» կարող էր ձեռք բերել «Մոնակոյում» հանդես եկող Կիլիան Մբապպեին, սակայն նախապատվությունը տվեց Ուսման Դեմբելեի տրանսֆերին:
«Այո, այդպել է եղել է: Հաստատում եմ: Դա իրականություն է: «Բարսայի» ղեկավարությունը սպասում էր Նեյմարի որոշմանը: Երբ բրազիլացին հայտնեց հեռանալու մասին, Բարտոմեուն սկսեց մտածել նրան փոխարինող գտնելու վերաբերյալ:
Նրանք մտածեցին, որ ավելի լավ է ձեռք բերել Դեմբելեին, քան Մբապեին»: