«Ռեալի» հարձակող Կարիմ Բենզեման բաց կթողնի Լա Լիգայի 24-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ խաղը:
Ֆրանսիացին բաց է թողել թիմի այսօրվա մարզումը և չի լինի առաջիկա խաղի հայտացուցակում:
Ավելին, Cadena COPE-ի տեղեկություններով, Բենզեմայի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղին հարցականի տակ է:
Սպասվում է, որ այսօր կայանալիք ասուլիսի ժամանակը Զինեդին Զիդանը կբացատրի, թե ինչ պատճառով է Բենզեման բաց թողել թիմի մարզումը: