TotalFootball.am


19.02.21 18:14

Զիդան. «Ինձ մի ներքաշեք այդ թեմայի մեջ»


Картинки по запросу "zidane"

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին: 

«Ես դիտում եմ նրա բոլոր խաղերն ու հաճույք եմ ստանում Մբապպեի գործողություններից: Բայց այդ առումով, ես որպես երկրպագու եմ: 

Այն մասին, թե արդյոք ցանկանո՞ւմ է ձեռք բերել Մբապպեին

«Ինձ մի ներքաշեք այդ թեմայի մեջ: Այո, հիմա բոլորը քննարկում են այն, ինչ նա արեց «Բարսելոնայի» դեմ խաղում, բայց դա չպետք է որևէ մեկին զարմացնի: Ես գիտեմ Մբապպեի հնարավորությունները: 

Ես նրան հետևում եմ որպես երկրպագու, իսկ հիմա ինձ համար ամենակարևորը վաղը կայանալիք «Վալյադոլիդի» դեմ խաղն է: 

Այն մասին, որ Մբապպեն և Հոլանդը կլինեն Մեսսիին և Ռոնալդուին փոխարինողները ֆուտբոլային աշխարհում

«Տեսնենք... Նրանք շատ լավ են խաղում: Այնպես, ինչպես Մեսսին, Ռոնալդուն, նաև Նեյմարը: Նրանք երիտասարդ են: 

Չեմ ասի, թե ով է ինձ դուր գալիս ավելի շատ Մբապպե՞ն, թե՞ Հոլանդը»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0