«Բավարիայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն լուրջ վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ:
26-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ջլի պատռվածք: Այսօր առավոտյան ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել Բեռլինում:
Նշվում է, որ Տոլիսոյի ապաքինման համար անհրաժեշտ է 3 ամիս: Ֆրանսիացի ֆուտբոլիստի մասնակցությունը ԵՎՐՈ 2020-ին հարցականի տակ է: