«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իր ապագայի մասին:
Արգենտինացու պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում:
«Չգիտեմ, թե որտեղ կշարունակեմ կարիերաս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Գաղափար չունեմ: Տեսենք, թե ինչ է սպասվում ինձ»,- Ագուերոյի խոսքն է մեջբերել The Sun-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: