Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիո»-«Բավարիա» հանդիպումը կարող է չկայանալ: Այս մասին հայտնում է Sportschau.de-ն:
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան թիմը կարող է կարանտին անցնել, քանի որ թիմում կորոնավիրուսի դեպքեր կան:
Բենժամեն Պավարը մյունխենցիների 4-րդ ֆուտբոլիստն է, որի մոտ Covid_19-ի թեստը դրական է եղել:
Խաղը նախատեսված է փետրվարի 23-ին: Իսկ փետրվարի 20-ին մյունխենցիները կմրցեն «Այնտրախտի» հետ: