«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Roma TV-ի հետ զրույցում խոսել է հռոմեական ակումբում կատարած աշխատանքի և նպատակների մասին:
«Այս 18 ամիսների ընթացքում ես միշտ զգացել եմ, որ թիմն առաջընթաց է գրանցում և զարգանում է: Մենք հիմա ավելի ուժեղ են, քան երբ ես նոր էի ընդունել թիմը:
Մենք կիրք և ամբիցիաներ ունենք:
Ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան «Ռոմայի» երկրպագուների համար տիտղոս նվաճելը: Նրանք պարզապես հիանալի են: Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել և այդ կերպ շնորհակալություն հայտնել նրանց»: