«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ, մենեջեր Ֆեդերիկո Բալզարետի հայտարարել է, որ «գայլերին» առաջարկել էին ձեռք բերել Էրլինգ Հոլանդին, սակայն նորվեգացին ընտրել է «Զալցբուրգը»:
«Հոլանդը կարող էր տեղափոխվել «Ռոմա», բայց նա ընտրեց «Զալցբուրգը»: Կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ Իտալիայում նա դժվարություններ կունենար սկզբնական շրջանում, իսկ Ավստրիայում ավելի հեշտ դասավորվեց ամեն ինչ:
Նույնը նաև հետագայում: Նա չգնաց թոփ թիմ, այլ տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Իսկ հիմա արդեն նա պատրաստ է ևս մեկ այլ կատարելուն»,- Բալզարետիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: