Մադրիդի «Ռեալը» 2018 թվականին հրաժարվել է 8 մլն եվրոյով ձեռք բերել Էրլինգ Հոլանդին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդեր էր գալիս «Մոլդեում»: «Ռեալում» հրաժարվել են ձեռք բերել Հոլանդին և նախապատվությունը տվել են բրազիլական շուկային՝ ձեռք բերելով Վինիսիուսին, Ռոդրիգոյին և Ռեյնիերին:
Ավելի ուշ «Զալցբուրգը» նույն 8 մլն եվրոյով գնեց Հոլանդի տրանսֆերն ու 2019 թվակաի դեկտեմբերին վաճառեց նրան Դորտմունդի «Բորուսիային» 20 մլն եվրոյով:
Հիմա Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում նորվեգացի հարձակվողը դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: