Իսպանիայի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Յուվենտուդ Լոս Կարմենես» թիմի գլխավոր մարզիչ Գոնսալո Մարտինը որակազրկվել է 73 խաղով: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, նման պատժի պատճառ է հանդիսացել մարզչի՝ մրցավարի հասցեին հնչեցրած սպառնալիքները:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 7-ին կայացած հանդիպման ժամանակ Մարտինը հեռացվել է տեխնիկական գոտուց, ինչից հետո հարձակվել է 17-ամյա մրցավարի վրա և հրել նրան: Կանոնակարգի մի քանի կետ խախտելով, Մարտինը որակազրկման 5 պատիժ է ստացել (40 + 12 + 10 +10 +1):
Ընդհանուր առմամբ՝ մարզիչը որակազրկվել է 73 խաղով: