«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտության մասին:
«Պարտությունն աշխարհի վերջը չէ: Պետք է վերլուծենք խաղերը, մեր սխալները, քննարկենք և շարժվենք առաջ:
Այդ հանդիպմանը մեր մոտ ոչինչ չէր ստացվում, մենք շատ էինք գնդակ կորցնում: Հուսով եմ՝ վաղը «Կադիսի» հետ խաղում մենք բոլորովին այլ խաղ կցուցադրենք:
Մենք շարունակում ենք պայքարը երեք մրցաշարերում»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն: