«Ռեալը» բանակցություններ է վարում պոտենցիալ հովանավորի հետ: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կորոնավիրուսի համավարակը սարսափելի հարված է հասցրել մադրիդյան ակումբի ֆինանսական վիճակին: Այդ կապակցությամբ «Ռեալը» սկսել է բանակցել Qiddiya ընկերոևթյան հետ, որը գործունեություն է ծավալում Սաուդյան Արաբիայում: Հանդիպման ընթացքում քննարկվել է 150 միլիոն եվրոյի՝ 10 տարվա պայմանագիր, ինչպես նաև ակումբի կանանց թիմի ֆինանսավորման հարցը: Այդպիսով, «Ռեալը» ձգտում է փակել բյուջեում 300 միլիոն եվրոյի դեֆիցիտը:
Հիշեցնենք՝ «Ռեալը» մինչև 2027 թվականը նախատեսված 205 միլիոն եվրոյի հովանավորչական պայմանագիր է ստորագրել ամերիկյան Providence ընկերության հետ: