«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի պաշտպան Ժերար Պիկեի ու հարձակվող Անտուան Գրիզմանի միջև կոնֆլիկտը, որ տեղի է ունեցել ՉԼ 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ խաղի երկրորդ խաղակեսում (1-4):
«Լավ է, որ թիմում կան այնպիսի մարդիկ, ինչպիսին Պիկեն ու Գրիզմանն են: Դա բարձր լարման պահ էր խաղի ժամանակ: Եթե ինչ-որ բան տեղի է ունենում խաղի ժամանակ, ես դրա հետ խնդիր չունեմ, ինձ դա դուր է գալիս: Իհարկե, խաղից հետո մենք զրուցում ենք: Լռել ու պարզապես նայել դրան չեմ կարող», - Կումանի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն: