«Ռեալը» լրջորեն անհանգստացած է թիմի ֆուտբոլիստների վնասվածքների հետ կապված իրավիճակով: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ընդհանուր առմամբ, «Ռեալի» խաղացողները մրցաշրջանի ընթացքում 41 վնասվածք են ստացել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ԼԱ Լիգայում: Ապաքինման կարիք ունեցել են ֆուտբոլիստներից 20-ը: Նրանք, ընդհանուր առմամբ, բաց են թողել 823 օր և 146 խաղ:
Չեմպիոնության համար «Ռեալի» գլխավոր մրցակից «Ատլետիկոն» մրցաշրջանի այս փուլում ունի ընդամենը 16 վնասվածք, «Բարսելոնան»՝ 25:
Վնասվածքների այսքան բարձր ցուցանիշը հանգեցրել է այն բանին, որ «Ռեալը» սկսել է հետաքննություն անցկացնել ակումբի ներսում: