2016 և 2017 թվականներին տրանսֆերային պատուհանում խափանվել է «Յուվենտուսի» երկու հեռանկարային տրանսֆեր: «Ծեր սինյորան» մոտ է եղել երկու ապագա աստղերի՝ Կիլիան Մբապեի ու Էրլինգ Հոլանդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող էր «Յուվենտուսում» հայտնվել 2016 թվականին: Այն ժամանակ ֆրանսիացին իրեն փայլուն էր դրսևորում «Մոնակոյում», և ակումբը նրա համար պահանջում էր 50 միլիոն եվրո: Թուրինցիներին վախեցրել էր 17-ամյա ֆուտբոլիստի բարձր արժեքը, և նրանք հրաժարվել էին տրանսֆերից:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր ռմբարկու Էրլինգ Հոլանդը մոտ է եղել «Յուվե» տեղափոխությանը 2017 թվականին: 17 տարեկանում նորվեգացին, որը հանդես էր գալիս «Մոլդեում», այցելել է թուրինցիների մարզաբազա ու խաղերից մեկին: «Ծեր սինյորան» պատրաստ է եղել նրա համար վճարել պահանջվող 4 միլիոն եվրոն, բայց անձամբ Հոլանդը հրաժարվել է տեղափոխությունից, քանի որ ավելի շատ խաղաժամանակ է ցանկացել, իսկ թոփ-ակումբում դա անիրատեսական էր: