TotalFootball.am


20.02.21 19:59

«Հիմա ԱՄՆ-ում վիզայի է սպասում». Ֆոնսեկան՝ «Ռոմայի» նորեկի մասին


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Բենեվենտոյի» հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ խոսել է ակումբի ձմեռային ձեռքբերումներից Բրայան Ռեյնոլդսի հետ կապված իրավիճակը: Հունվարին «Դալլասից» ձեռք բերված 19-ամյա պաշտպանն արդեն 1 շաբաթ է՝ ԱՄՆ-ում է:

«Չի կարելի մոռանալ, որ նա չի խաղացել երկու ամիս: Նրան անհատական մարզումներ են անհրաժեշտ, որպեսզի վերականգնի իր լավագույն մարզավիճակը: Այժմ նա վերադարձել է ԱՄՆ, որպեսզի լուծի բյուրոկրատական որոշ խնդիրներ: Մենք աշխատում ենք նրա հետ, որ նա կարողանա հնարավորինս շուտ սկսել մարզվելը թիմի հետ», - ասել է Ֆոնսեկան:

Ռեյնոլդսն ԱՄՆ-ում սպասում է վիզայի, որպեսզի հնարավորություն ունենա երկարաժամկետ ապրել ու աշխատել Իտալիայում: Նրա վերադարձը սպասվում է մոտ օրերս, հնարավոր է՝ վաղը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0