«Այնտրախտը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բավարիային» Բունդեսլիգայի 22-րդ տուրի խաղում:
Տանտերերի կազմում մինչև 31-րդ րոպեն 2 գոլ խփեցին Դաիտի Կամադան ու Ամին Յունեսը: Մյունխենյան թիմի կազմում միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց Ռոբերտ Լևանդովսկին:
Չնայած պարտությանը՝ «Բավարիան» շարունակում է 49 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: