«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում հաղթահարել հերթական կադրային ճգնաժամը «Բենեվենտոյի» հետ Ա Սերիայի 23-րդ տուրի խաղից առաջ:
«Բենեվենտոն» ուժեղ թիմ է՝ խաղի գրագետ կազմակերպումով, նրանք ամուր մրցակից են, որը շատ վտանգավոր է գործում հակագրոհների ժամանակ: Նրանք կարողանում են համբերել ու սպասել իրենց պահին: Անհրաժեշտ է լինել 100 տոկոսով կենտրոնացած, մրցակիցը հիմա շատ ագրեսիվ է, նրանք փորձում են հնարավորինս լավ խաղալ պաշտպանությունում:
Մենք մեծ կորուստներ ունենք պաշտպանությունում, ես դիտարկում եմ 4 պաշտպանով խաղին անցնելու հնարավորությունը: Մենք դեռ կտեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Լեոնարդո Սպինացոլան սկսել է բոլորովին այլ կերպ խաղալ: Դա տեղի ունեցավ նոր տակտիկական սխեմային անցնելուց և դեպի «Ինտեր» չկայացած տրանսֆերից հետո: Համակարգն առանցքային նշանակություն ունի, նա կանոնավոր խաղում է, ֆուտբոլիստին կարևոր է նման վստահություն զգալը:
Ես հուսով եմ՝ Կրիստանտեն շարք կվերադառնա «Բրագայի» հետ պատասխան խաղին: Կումբուլլան ու Սմոլինգը իրենց ավելի լավ են զգում, ըստ իս՝ Մարաշը կվերադառնա ավելի շուտ: Ո՞վ կխաղա սուր գրոհներում: Դուք այդ մասին կիմանաք կիրակի օրը», - ասել է Ֆոնսեկան: