«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտության մասին:
«Ամենակարևորն այն է, որ մենք պետք է ընդունենք այս փաստը. մրցակիցը խփեց երկու գոլ, իսկ մենք չկարողացանք աչքի ընկնել: Կարծում եմ՝ գոլային պահերը բավարար էին, սակայն գործը չհասցրեցինք ավարտին:
Լավ էինք վերահսկում մրցակցին, բայց մեկ սխալի համար մեզ պատժում են: Նրանք կարող էին 10 սխալ թույլ տալ, բայց մենք չպատժեցինք:
Դժվար է ընդունել Հենդերսոնի վնասվածքը: Բայց մենք դուրս կգանք այս վիճակից և կհասնենք հաջողության»,- Կլոպի խոսքն է մեջբերել Marca-ն: