ՊՍԺ-ն կփորձի ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, եթե թիմից հեռանա Կիլիան Մբապպեն: Այս մասին հայտնում է Daily Mirrorճը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է հետաքրքրված Քեյնին ձեռք բերելու տարբերակով, քանի որ անգլիացու հետ աշխատել է «Տոտենհեմում»: