«Բորնմութը» հայտարարել է Ջոնաթան Վուդգեյթին մինչև մրցաշրջանի ավարտը թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու մասին:
41-ամյա մասնագետը վերջին 5 խաղերում գլխավորում էր թիմը: Այդ ընթացքում թիմը տարել է 3 հաղթանակ ու 1-ական պարտություն և ոչ-ոքի: Նրա հետ ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս է եկել Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորնմութը» կարող է գլխավորել «Մոնրեալ Իմփեքթի» գլխավոր մարզիչ Թիերրի Անրին: