Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն, որը խփեց Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղի միակ գոլը, հայտարարել է, որ թիմը պայքարում է Լա Լիգայի տիտղոսի համար:
«Մենք կարծում ենք, որ մասնակցում ենք տիտղոսի համար պայքարին, և գիտենք, որ ամեն հանդիպում կարևոր է: Մենք պետք է պայքարենք 42 միավորի համար, դա շատ շատ է: Թիմը գիտի, որ դա դժվար է, բայց մենք հավատում ենք, որ մասնակցում ենք չեմպիոնության համար պայքարին», - Կազեմիրոյի խոսքերն է մեջբերել Managing Madrid-ը:
«Ռեալը» 24 տուրերի արդյունքում 52 միավորով 2-րդ հորիզոնականում է: