Հայտնի են դարձել «Միլանի» ու «Ինտերի» մեկնարկային կազմերը Ա Սերիայի 23-րդ տուրի խաղի համար: Հանդիպումը կկայանա «Սան-Սիրո» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
«Միլան» - Դոնարումմա, Կալաբրիա, Կիեր, Ռոմանյոլի, Էրնանդես, Տոնալի, Կեսսյե, Սալեմակերս, Չալհանօղլու, Ռեբիչ, Իբրահիմովիչ:
«Ինտեր» - Հանդանովիչ, Շկրինիար, Դե Վրեյ, Բաստոնի, Հակիմի, Բարելլա, Բրոզովիչ, Էրիկսեն, Պերիշիչ, Լաուտարո Մարտինես, Լուկակու:
«Ինտերը» 22 խաղից հետո 50 միավորով 1-ին հորիզոնականում է: «Միլանը» 49 միավորով 2-րդ է: