«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձավ ակումբի միանձնյա առաջատար իսպանական Պրիմերայում անցկացրած խաղերի քանակով:
Արգենտինացին թիմի կազմում ազգային առաջնությունում անցկացրած խաղերի քանակով շրջանցեց «կապտանռնագույնների» նախկին կիսապաշտպան Չավիին: Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղը Մեսսիի համար 506-ն էր:
Իսպանացու ակտիվում 505 խաղ է: Լիոնելը «Բարսայի» կազմում նորամուտը նշել է «Էսպանյոլի» հետ 2004 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած խաղում: Չավին այդ ժամանակ արդեն 168 խաղ էր անցկացրել Լա Լիգայում: