Լոնդոնում կայացել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի «Վեսթ Հեմ» - «Տոտենհեմ» հանդիպումը, որում Ժոզե Մոուրինյուի թիմը 1-2 հաշվով պարտվել է Դևիդ Մոյեսի թիմին:
Այս խաղը 50-րդն էր Ժոզեի համար «խցանների» ղեկին: Այս ընթացքում «Տոտենհեմը» հավաքել է 81 միավոր, ինչը 58-ամյա պորտուգալացու կարիերայում վատագույն ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է OptaJoe-ն:
Առաջնությունում առաջին 50 խաղում լավագույն ցուցանիշը Մոուրինյուն գրանցել է «Չելսիի» ղեկին իր առաջին պաշտոնավարման ընթացքում (126 միավոր):