«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ամփոփել է Պրիմերայի 24-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղը (1-1):
«Սա մեր մեղքն է: Մենք տապալվեցինք, չնայած՝ խաղի ընթացքում գերիշխում էինք: Շատ ափսոս, բայց մեղադրել կարելի է միայն մեզ: Մենք բացառիկ հնարավորություն ունեինք կրճատելու միավորների տարբերությունն «Ատլետիկոյից»:
Առջևում շատ խաղեր կան, բայց այսպես միավորներ կորցնել չի կարելի: «Կադիսը» լավ է պատրաստված և արդեն հաղթել էր մեզ: Մենք գիտեինք, որ նրանք փակվելու են պաշտպանությունում: Բայց այստեղ ոչ մի արդարացում չի կարող լինել: Պետք է շարունակել աշխատել, մենք «Բարսելոնան» ենք:
Մենք շարունակում ենք մասնակցությունը բոլոր երեք մրցաշարերին, բայց այսօր արդյունքը տխրեցնող է», -Ալբայի խոսքերն է մեջբերել Marca-ն: