«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 23-րդ տուրում «Բենեվենտոյի» հետ ոչ-ոքիի մասին:
«Դժվար խաղ էր: «Բենեվենտոն» լավ ավարտեց հադնիպումը: Մեզ չբավարարեց անհատական գործողությունները: Մենք բավականաչափ ագրեսիվ չգործեցինք: Մրցակիցը շատ լավ փակեց մեզ: Պետք է ավելի շատ խաղացողներ ունենայինք մրցակցի տուգանային հրապարակում, բայց այսօր շատ դանդաղ էինք գործում»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: