«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի վերաբերյալ, որը երեկ կայացած «Ատալանտայի» հետ խաղում գլխի վնասվածք էր ստացել և հոսպիտալացվել:
«Օսիմհենը գլխի վնասվածք ստացել «Ատալանտայի» հետ խաղի վերջնամասում: Խաղից հետո ֆուտբոլիստը հետազոտվել է, բայց այն հստակ պատասխան չի տվել: Այդ իսկ պատճառով Օսիմհենը կշարունակի մնալ Բերգամոյի կլինիկայում՝ բժիշկների հսկողության տակ»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ: