«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտության մասին:
«Իսկապես չեմ կարող բացատրել կատարվածը: Մենք յուրաքանչյուր խաղում մեծ առավելություն ունենք, բայց միևնույնն է, գոլ են բաց թողնում: Հիմա ես վստահ եմ՝ աստված «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն է և ամեն ինչ կանի, որպեսզի կանգնեցնի մեզ: Հնարավոր չէ հաղթել աստծուն»,- Կլոպի խոսքն է մեջբերել 101 Great Goals-ը: