«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ատալանտայի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղին: Այս մասին հաղորդում է AS-ը:
33-ամյա ֆուտբոլիստը նախօրեին չի մարզվել թիմի հետ: «Ռեալի» ընդհանուր խումբ չեն վերադարձել նաև վնասվածք ունեցող մյուս ֆուտբոլիստները:
Բենզեմայի վնասվածքի մասին հայտնի դարձավ փետրվարի 19-ին: Նա չկարողացավ մասնակցել Պրիմերայի շրջանակում «Վալյադոլիդի» դեմ խաղին:
«Ատալանտա» - «Ռեալ» խաղը կկայանա փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին: