Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը, որն այժմ հանդես է գալիս «Ֆլամենգոյում», խոսել է Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ աշխատելու հիշողություններից:
«Հիմա ես կարող եմ ուղարկել ու ստանալ հաղորդագրություններ Սիմեոնեից՝ որպես ընկեր, բայց այն ժամանակ ամեն անգամ, երբ թեկուզ մի հաղորդագրություն էի ստանում, դա ինձ համար սթրես էր: Հավատացեք իմ խոսքերին, Սիմեոնեի թիմում խաղալը հեշտ չէ: Նա սիրտ չունի: Նա երբեք քեզ չի ասի. «Օհ, ինչ ափսոս, խեղճ փոքրիկ խաղացող, ես պետք է անեմ այս կամ այն»: Ոչ, նա կորոշի, որ ինքը պետք է վճռի բացառապես այն բանի համար, որ հաղթի», - Լուիսի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:
Բրազիլացին մադրիդյան ակումբում հանդես է եկել 2010-ից 2014 թվականներին, 1 մրցաշրջան «Չելսիում» անցկացնելուց հետո 2015-ին վերադարձել էր Մադրիդ: