TotalFootball.am


22.02.21 18:59

Իմոբիլե. «Լևանդովսկին աշխարհի լավագույն «9» համարն է. հավատս չի գալիս, որ շրջանցել եմ նրան»


«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն  ՉԼ 1/8 եզրափակչում «Բավարիայի» խաղին ընդառաջ կարծիք է հայտնել Ռոբերտ Լևանդովսկու մասին:

«Ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս Լևանդովսկու մեջ, այն, որ նա երբեք լիովին բավարարված չի լինում: Ամեն տարի նա ցանկանում է ավելացնել ու նոր նշաձող սահմանել, անգամ երբ արդեն հասել է բարձր մակարդակի:

Նա բազմակողմանի հարձակվող է: Իմ կարծիքով, նա աշխարհի լավագույն «9» համարն է, այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք: Անհավանական է այն, որ ես շրջանցեցի նրան «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:

Ես շատ ուրախ եմ, որ մրցակցում եմ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են նա ու Կրիշտիանու Ռոնալդուն», - Իմոբիլեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0