Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է գերմանական թիմում իր դերի մասին:
«Ես թիմի առաջատարն եմ, կարելի է նաև այդպես ասել: Զգում եմ, որ գնալով ավելի ու ավելի մեծ տեղ եմ զբաղեցնում: Ակումբում ինձ վստահում են ու սպասում, որ ես միշտ պատրաստ կլինեմ բեկելու խաղի ընթացքը: Եվ ինձ դուր է գալիս այդ դերը: Ես զգում եմ, որ արդեն շատ բան եմ ապրել՝ չնայած իմ երիտասարդ տարիքին: Ես փորձում եմ օգնել նրանց, ովքեր ինձնից երիտասարդ են, դա կարևոր է», - Հոլանդի խոսքերն է մեջբերել Goal-ը: