Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը համեմատել է Դորտմունդի «Բորուսիայի» և «Բավարիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և Ռոբերտ Լևանդովսկիին:
«Հոլանդը նո՞ր Լևանդովսկին է: Կարծում եմ, որ նա կարող է ավելիին հասնել: Նա նույնիսկ ավելի լավն է, քան Լևանդովսկին:
Նա շատ խելացի ֆուտբոլիստ է: Ունի լավ տեխնիկա և կարողանում է գոլեր խփել: Բացի այդ, նա կարողանում է գրոհներ զարգացնել և գոլային փոխանցումներ կատարել: Հոլանդը յուրահատուկ տղա է»,- վան Բաստենի խոսքն է մեջբերել Goal-ը: