«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է մանկության տարիներին ստացած վնասվածքի մասին:
«Ես դժվար ժամանակներ եմ ապրել, բայց կարողացել եմ հաղթահարել այն: Ես յոթ տարի անցկացրել եմ ՊՍԺ-ում, խաղացել Մ 11- թիմում, բայց վնասվածք եմ ստացել ակադեմիա ընդունվելուց առաջ:
Ես ազդրի վնասվածք ունեի, վիրահատության կարիք կար: Ես հիվանդանոցում էի և վերականգնվելու համար երկար ժամանակ պահանջվեց: Երկու-երեք ամիս գիպսի մեջ էի: Վիրահատությունից հետո բժիշկը եկավ ինձ մոտ և ասաց, որ այլևս չեմ կարողանա ֆուտբոլ խաղալ: Բացի այդ, նա ասաց, որ հնարավոր է, ոտքս անդամահատեն: Մի որոշ ժամանակ ես անվասայլակում էի, հետո հենակներով էի, իսկ հետո ստիպված էի նորից քայլել սովորել:
Մտածեցի, որ կարող եմ միանգամից քայլել, փորձեցի, դուրս եկա անվասայլակից, բայց անմիջապես ընկա: Ոտքերիս մեջ ուժ չկար, քանի որ երկար ժամանակ չէի շարժվում:
Բայց ես միշտ հավատում էի, որ ֆուտբոլն ինձ համար ավարտված չէ, և բոլորին ասում էի, որ կվերադառնամ:
Շատերը կարծում էին, որ դա անհնար է, բայց ես նորից քայլել սովորեցի և ազդրի ցավի հետ խաղացի մեկ ու կես տարի: Դրանից հետո ինձ անվանում էին լավագույն ձախ պաշտպան»,- Մենդիի խոսքն է մեջբերել AS-ը: