2022 թվականի Աշխարհի առաջնության նախապատրաստման ընթացքում Քաթարում մահացել է ավելի քան 6700 աշխատող միգրանտ, հայտնում է The Guardian-ը:
Կառավարության մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոնք հրապարակել է լրագրողները, այն պահից սկսած, երբ Քաթարում սկվել են նախապատրաստական աշխատանքները, երկրում ամեն շաբաթ միջինում 12 բանվոր է մահացել: Նրանք եղել են Հնդկաստանից, Պակիստանից, Նեպալից, Բանգլադեշից և Շրի Լանկայից:
Քաթարում Պակիստանի դեսպանության տվյալներով այս ընթացքում երկրում մահացել է 824 պակիստանցի բանվոր: