TotalFootball.am


23.02.21 17:59

Կուման. «Լանգլեն ամեն ինչ սրտին մոտ է ընդունում»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պաշտպանել է իր թիմի պաշտպան Կլեման Լանգլեին:

«Ես զրուցել եմ Կլեմանի հետ: Նա շատ լավ պրոֆեսիոնալ ու լուրջ ֆուտբոլիստ է, որն ամեն ինչ սրտին մոտ է ընդունում: Ինչպես ես ասել եմ առաջ՝ չի կարելի մի ֆուտբոլիստի մեղադրել միավորներ կորցնելու համար: Իհարկե կարելի է ավելի լավ խաղալ դաշտում, նա սխալներ թույլ տվեց, բայց սխալներ արեցին նաև այլ խաղացողներ:

Հարձակման գծում ևս կարելի էր ավելի լավ խաղալ: Եթե մենք խփեինք «Կադիսին» երկրորդ գոլը, այդ սխալը վճռորոշ չէր դառնա: Բոլոր ֆուտբոլիստները պետք է ավելացնեն», - Կումանի խոսքերն է մեջբերել Diario Sport-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6