TotalFootball.am


23.02.21 18:38

Միակը 21-րդ դարում. Ռոնալդուն նոր անհատական ցուցանիշ է սահմանել


«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է միակ ֆուտբոլիստը, որն ավելի քան 1000 խաղ է անցկացրել 21-րդ դարում: Այս մասին հաղորդում է Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ, հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 1047 անգամ:

Վարկանիշի երկրորդ տեղում «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասն է: Նա 21-րդ դարում 974 խաղի է մասնակցել, սակայն նա 74 խաղ էլ անցկացրել է 20-րդ դարում: Այդպիսով, եթե հաշվենք բոլոր խաղերը, ապա Կասիլյասը խաղադաշտ է դուրս եկել մեկ անգամով ավելի, քան Ռոնալդուն (1048): Երրորդ տեղում «Սան Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեշն է, որ այս դարում խաղացել է 969 անգամ:

4-ից 10-րդ հորիզոնականները հետևյալ տեսքն ունեն՝ Չավի (937 խաղ + 80 խաղ 20-րդ դարում), Յասուխիտո Էնդո (909+84), Զլատան Իբրահիմովիչ (907+9), Ռոժերիո Սենի (904+310), Լիոնել Մեսսի (902), Ջանլուիջի Բուֆֆոն (852+212), Խավյեր Ձանետի (717+383):





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6