TotalFootball.am


23.02.21 18:58

Իտալական ակումբը երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել Սարրիին


«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարրին շանսեր ունի գլխավորե;ու «Ֆիորենտինան»:

Ինչպես հաղորդում է Tuttomercato-ն՝ իտալացի մասնագետն ու ակումբը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում Սարրին 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել: Մաուրիցիոն մտածելու ժամանակ ունի մինչև մրցաշրջանի վերջ: Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են:

Այժմ «մանուշակների» ղեկին Չեզարե Պրանդելին է: Նա թիմ էր վերադարձել 2020 թվականին, իսկ ավելի վաղ թիմը մարզել էր 2005-ից 2010 թվականներին: «Ֆիորենտինան» 23 խաղից հետո 25 միավորով 14-րն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6