«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերեմի Մատյեն խոսել է Ֆրանսիայի հավաքականում նախկին թիմակից Անտուան Գրիզմանի՝ կատալոնական ակումբում ունեցած դժվարությունների մասին:
«Գրիզմանը չի խաղում այն մակարդակով, ինչ «Ատլետիկոյում» էր: Ես կարծում եմ, որ նա սխալ գործեց՝ տեղափոխվելով «Բարսելոնա»: Մադրիդում նա թիմի կարևոր մասնիկ էր: Վստահ չեմ, որ հիմա նա նույնպիսի կարգավիճակ ունի», - Մատյեի խոսքերն է մեջբերել Marca-ն՝ հղում անելով RAC1-ին:
Մատյեն «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2017 թվականներին և ակումբի հետ նվաճել է 9 տիտղոս:
Գրիզմանը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրիմերայի 22 խաղի՝ դառնալով 6 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ: