Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վերջին երկու օրվա ընթացքում Պերեսը կորոնավիրուսի 2 բացասական թեստ է հանձնել: Սակայն պաշտոնյան թիմի հետ Իտալիա չի մեկնի ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղին:
Պերեսի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել փետրվարի 2-ին: Հաղորդվում էր, որ նա վիրուսը տանում է առանց ախտանշանների: