ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել «Ցրվենա Զվեզդայի» դեմ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին վիրավորանքների համար: Այս մասին հաղորդում է AP-ը: Կառուցը կարգապահական գործ է սկսել և իր ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել հարցն ու սահմանել՝ արդյոք վիրավորանքի փաստ եղե՞լ է:
Հիշեցնենք՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Ցրվենա Զվեզդայի» ֆանատների կողմից վիրավորանքների զոհ էր դարձել ԵԼ 1/16 եզրափակչի առաջին խաղի ժամանակ: Խաղը կայացել էր Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և ավարտվել էր 2-2 հաշվով:
Համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են բոսնիական արմատներ ունեցող շվեդին վիրավորում էթնիկ հողի վրա: Իբրահիմովիչը բոսնիացի մահմեդականի ու խորվաթուհու որդի է: «Բալիջա»-ն էթնիկ վիրավորանք է բոսնիացիների համար: