TotalFootball.am


23.02.21 22:14

Արգենտինայի նախագահը վարձակալել է Մեսսիի ինքնաթիռը


Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասնավոր ինքնաթիռը, որպեսզի Մեքսիկա մեկնի: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մեսսիի ինքնաթիռն ընտրվել է, քանի որ համապատասխանում է բժշկական բոլոր պահանջներին՝ ըստ կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի: Ինքնաթիռի չորօրյա վարձակալությունն արժեցել է 160 հազար դոլար:

Մեսսին 15 միլիոն դոլար գնահատվող ինքնաթիռը ձեռք է բերել 2018 թվականին, ԱՄՆ-ից: Փոխադրամիջոցը մշտապես գտնվում է Մեսսիի հայրենի քաղաքի՝ Ռոսարիոյի օդանավակայանում:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6