«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարծիք է հայտնել աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստի մասին:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին Ռոբերտ Լևանդովսկին է: Ինձ դուր է գալիս նրա աշխատանքային էթիկան ու խաղը: Իսկական պրոֆեսիոնալ», - գրել է Լուկակուն «Թվիթերի» իր էջում:
Հիշեցնենք՝ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայից» «Բավարիա» է տեղափոխվել 2014 թվականին: Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Բունդեսլիգայի 21 խաղի ու խփել է 26 գոլ: