Մինո Ռայոլան՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալը, կարծիք է հայտնել իր հաճախորդի մասին:
«Միանգամայն ակնհայտ է, որ բոլորը նայում են Էրլինգին որպես ապագայի պոտենցիալ աստղերից մեկի: Դժվար է անել այն, ինչ նա է անում իր տարիքում: Նա կլինի առաջիկա տասնամյակի աստղը, քանի որ բոլորս տեսնում ենք, որ այնպիսի աստղերը, ինչպիսիք են Իբրահիմովիչը, Ռոնալդուն ու Մեսսին, մոտենում են այն տարիքին, երբ յուրաքանչյուրն իրեն հարց է տալիս. «Դեռ որքա՞ն երկար կարող ենք մենք վայելել նրանց խաղը»: Բոլոն աստղերի են փնտրում նոր սերնդի մեջ:
Չեմ կարծում, թե աշխարհում կա սպորտային տնօրեն, որը կարող է ասել. «Հետաքրքրված չեմ Հոլանդով»: Դա նույնն է, թե ասեն. «Արդյոք կա՞ թիմ Ֆորմուլա-1-ում, որը հետաքրքրված չէ Լուիս Հեմիլթոնով», - Ռայոլայի խոսքերն է մեջբերել BBC-ն: