Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» հետ առաջին խաղում հաշիվը բացել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Սա լեհ հարձակվողի 72-րդ գոլն է ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում: Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցեց «Ռեալի» նախկին ավագ Ռաուլին, որը 71 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:
Առաջատար են այս ցուցանիշով Կրիշտիանու Ռոնալդուն՝ 134 գոլ և Լեո Մեսսին՝ 119 գոլ: